211652_close_icon
views-count3607 դիտում article-date 14:54 23-01-2017

Կանադայի խորհրդարանը կարող է դյուրացնել քաղաքացիություն ստանալու գործընթացը

Կանադայի խորհրդարան է մտցվել օրինագիծ, որը նախատեսում է քաղաքացիություն ձևակերպելու գործընթացի դյուրացում։ Այդ մասին հայտնել է RT-ն։ Նախաձեռնությունը պատկանում է պատգամավոր, «Նոր ժողովրդավարություն» կուսակցության անդամ Ջեննա Կուանին։ Նոր օրինագիծը նաև նախատեսում է կարճ ժամկետներում անձնագիր հանձնել բոլոր նրանց, ում ծնողները կամ հեռավոր բարեկամները Կանադայի քաղաքացիներ են։ «Մեր երկիրը կառուցվել է ներգաղթածների ձեռքերով, այդ իսկ պատճառով մենք պարտավոր ենք մեծացնել ներգաղթյալների մակարդակը»,-ընդգծել է պատգամավորը։ Նրա խոսքով՝ 2017 թվականին կանադական կառավարությունը մտադիր է ընդունել 300 հազար ներգաղթյալների, մինչդեռ տնտեսական աճի հարցերով խորհուրդը կոչ է անում կառավարությանը այդ թիվը մեծացնել մինչև 450 հազարի։

Նմանատիպ նյութեր