211652_close_icon
views-count3534 դիտում article-date 11:07 23-01-2017

Ադրբեջանական ոչ-կառավարական կազմակերպությունների ղեկավարները պահանջել են հեռացնել Ադրբեջանին Եվրոպայի խորհրդի կազմից

Ոչ-կառավարական կազմակերպությունների 58 ղեկավարներ, իրավապաշտպաններ ու քաղաքացիական ակտիվիստներ նամակ են հղել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին, որում պահանջում են հեռացնել ադրբեջանական պատվիրակությանը կազմակերպությունից և զրկել նրան ձայնի իրավունքից։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ոչ-կառավարական կազմակերպություններից մեկի ղեկավար Նիյամեդդին Օրդուխանլին։ Նա նաև ներկայացրել է այն մարդկանց անունները, ովքեր ստորագրել են դիմումի տակ. ստորագրածների մեջ հայտնի անուններ կան՝ իրավապաշտպան, իրավաբան Ինթիգամ Ալիևը, լրագրող-իրավապաշտպան Հադիջա Իսմայլովան, իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը, լրագրողներ Մեհման Ալիևը, Ղանիմաթ Զահիդը, Ավազ Զեյնալլին, քաղաքագետ Արասթուն Օրուջլուն, փաստաբան Խալիդ Բաղիրովը և այլոք։

Նմանատիպ նյութեր