4486 դիտում
15:53 05-10-2017
Կատալոնիային խոստանում են հեռացնել Եվրամիության կազմից
Էկոնոմիկայի ու ֆինանսների հարցերով եվրահանձնակատար Պիեռ Մոսկովիսին հայտարարել է, որ Եվրամիությունն իր անդամ է ճանաչում միայն միասնական Իսպանիային։ Այդ մասին նա ասել է ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Եվրահանձնակատարի խոսքով՝ Կատալոնիան կհեռացվի ԵՄ-ից, հենց որ հայտարարի իր անկախանալու մասին։
Նա ընդգծել է, որ իրականում ոչ մի կատալոնական անկախություն չկա, սակայն ճգնաժամի լուծումը պետք է գտնի Մադրիդը և, ցանկալի է, երկխոսության ճանապարհով։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվեց անկախության հանրաքվե։ Ընտրողների 90 տոկոսը աջակցել է նախաձեռնությանը։ Ընտրությունները, սակայն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով ու բազմաթիվ ձերբակալություններով, քանի որ իսպանական իշխանությունները գտնում են, որ Կատալոնիայի քայլը հակասահմանադրական է։
Նմանատիպ նյութեր
3871 դիտում
15:19 02-10-2017
Մադրիդը կարող է զրկել Կատալոնիային ինքնավարությունից
2485 դիտում
13:06 13-09-2016
Լյուքսեմբուրգը Եվրամիությանը կոչ է արել հեռացնել Հունգարիային կառույցի կազմից
2312 դիտում
11:28 23-09-2016
Հարավային Կորեան առաջարկել է հեռացնել Հյուսիսային Կորեային ՄԱԿ-ի կազմից
Այս բաժնից
940 դիտում
21:52 24-12-2024
Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ
919 դիտում
21:16 24-12-2024
Ամստերդամում դատապարտվել են իսրայելցի երկրպագուների վրա հարձակված անձինք
1822 դիտում
20:23 24-12-2024
Վաշինգտոնն արձագանքեց Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին