211652_close_icon
views-count5386 դիտում article-date 15:45 22-01-2017

Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել և հետաձգվել են մի քանի տասնյակ չվերթներ

Մոսկվայի օդանավակայաններում եղանակային պայմանների՝ ձյան առատ տեղումների հետևանքով չեղարկվել է առնվազն 38 և հետաձգվել 20 չվերթ: Այս մասին հայտնում է TACC-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ ՌԴ մայրաքաղաքի Դոմոդեդովո օդանավակայանում չեղարկվել է 8 և հետաձգվել 11 չվերթ, Շերեմետևոյում չեղարկվել է 30 չվերթ և հետաձգվել՝ 9: Ըստ օդերևութաբանների՝ Մոսկվայում այս պահին 0 աստիճան է:

Նմանատիպ նյութեր