211652_close_icon
views-count6102 դիտում article-date 15:25 21-01-2017

Թրամփը պաշտոնանկ է արել օտար երկրներում ԱՄՆ դեսպաններին. The Independent

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալության արարողության ավարտից հետո պաշտոնանկ է արել Միացյալ Նահանգների մի շարք դեսպանների, հայտնում է [url=http://www.independent.co.uk/news/world/americas/donald-trump-fires-us-ambassadors-no-replacements-a7538256.html?cmpid=facebook-post]The Independent[/url]-ը, հավելելով, որ այդ պաշտոններում նոր նշանակումներ դեռևս չեն արվել: Նախապես հայտնի է, որ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան է նշանակվելու Հարավային Կարոլինա նահանգի նահանգապետ Նիքի Հեյլեյը, Իսրայելում՝ փաստաբան Դևիդ Ֆրիդմանը, Չինաստանում՝ Այովայի նահանգապետ Թերի Բրանսթադը: Նշենք, որ նոր դեսպանների նշանակումը երկարատև գործընթաց է, թեկանածուները պետք է հաստատվեն ԱՄՆ Կոնգրեսի կողմից:

Նմանատիպ նյութեր