ԱՄՆ-ի իշխանությունները Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության օգնությամբ Դամասկոսին են փոխանցել իսլամիստ առաջնորդների գտնվելու վայրի մասին տեղեկատվություն: Այս մասին հաղորդում է The Independent թերթը` վկայակոչելով իր անանուն աղբյուրը:
Հնարավոր է` հենց սա է բացատրում այն փաստը, որ սիրիական օդուժը և հրետանին կարողացան ճշգրիտ հարվածներ հասցնել ապստամբների շտաբերին:
Ըստ թերթի` եթե առաջանա Հալեպի ողջ տարածքը «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից գրավելու վտանգ, ապա ԱՄՆ-ը հավանաբար հարկադրված կլինի բաց կամ գաղտնի աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, ում նրանք ցանկանում են գահընկեց անել:
Ներկայումս Սիրիայի կառավարական ուժերը կռվում են Ռաքքայի շրջանում` փորձելով պահպանել Թագբա ավիաբազան, որի հանձնումը ճանապարհ կբացի այաբեկիչների համար դեպի Սիրիայի թվով չորրորդ խոշոր քաղաք Համա: