211652_close_icon
views-count20266 դիտում article-date 20:46 20-01-2017

4 տարի՝ առանց Նաիրա Մամիկոնյանի. Aravot.am

Այսօր մեր սիրելի գործընկերոջ՝ Նաիրա Մամիկոնյանի մահվան 4-րդ տարելիցն է: Առավոտցիները ժ.11-ին կլինեն Սուրբ Սարգիս եկեղեցում, նրա Հիշատակին նվիրված արարողության համար: Ստորեւ տպագրվող հրապարակումը Նաիրան նվիրել էր իր դասընկերոջը: Այն տպագրվել էր aravot.am-ի բլոգում: [b]Իմ ընկեր Ալիկը [/b] Վերջին տարիներին անընդհատ մտածում եւ ամեն անգամ հաստատ որոշում էի կայացնում գրել իմ դասընկեր Ալիկի մասին, ու ամեն անգամ այդ հարցում հետեւողական չէի լինում, ինչպես դպրոցական տարիներին էր պատահում. ամեն շաբաթավերջին ինքս ինձ համար որոշում էի` երկուշաբթի օրվանից օրագիրս բացառապես գեղեցիկ ձեռագրով լրացնել, բայց… Շնորհակալ եմ իմ ավագ ու ինձ համար օրինակելի գործընկերոջս, առցանց «Առավոտի» խմբագիր-շեֆիս` Աննա Իսրայելյանին, որ ուղղակի իր անընդհատ հիշեցումներով ստիպեց «Առավոտի» բլոգում գրառումներ անել, ու հիմա դա անելու պարտավորությունս հարմար առիթ դարձավ հիշելու իմ ընկեր Ալիկին` Մահմուդով Ալեքսանին: Ալիկի հետ ընկերներ դարձանք, երբ ոտքս առաջին անգամ դպրոց դրեցի` Երեւանի թիվ 162 դպրոց: Այդ ժամանակ Ալիկի մայրը` ազգությամբ հայ ու մի շատ գեղեցկադեմ, սպիտակ ու մարմարե մաշկով եւ խաժ աչքերով Մանիկն ու իմ մայրն արդեն վաղուցվա աշխատանքային ընկերուհիներ էին.... Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2017/01/20/847201/]այստեղ[/url] Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր