211652_close_icon
views-count2685 դիտում article-date 21:20 20-01-2017

Վիեննայի համալսարանի Բյուզանդական և հունական ժամանակակից ուսումնասիրությունների ամբիոնը կազմակերպել է հայագիտական ուսումնասիրություններին նվիրված միջոցառում

Հունվարի 18-ին Վիեննայի համալսարանի Պատմական և մշակութային ուսումնասիրությունների ֆակուլտետի Բյուզանդական և հունական ժամանակակից ուսումնասիրությունների ամբիոնը կազմակերպել էր հայագիտական ուսումնասիրություններին նվիրված միջոցառում, որին մասնակցեց նաև Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը։ Միջոցառմանը հայկական ձեռագրերի թեմայով դասախոսություն կարդաց Օքսֆորդի և Վիեննայի համալսարանների պրոֆեսոր Էմիլիո Բոնֆիլիոն, ով, մասնավորապես, ներկայացրեց հայ ձեռագրական մշակույթի զարգացումը պատմության տարբեր ժամանակաշրջաններում՝ ընդգծելով դրանց պատմական, գրական և մշակութային արժեքը, ինչպես նաև զարդարվեստի նշանակությունը: Էմիլիո Բոնֆիլիոն տեղեկացրեց նաև, որ Օքսֆորդում նախատեսվում է հրատարակել հայկական ձեռագրերի թվայնացված ձեռնարկ: Դասախոսությանը ներկա էին ավստրիացի գիտնականներ, հասարակական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ: Վիեննայի համալսարանում դեսպան Կիրակոսյանը հանդիպում ունեցավ նաև Պատմական և մշակութային ուսումնասիրությունների ֆակուլտետի դեկան, դոկտոր Լիոբա Թայսի հետ։ Վերջինիս հետ քննարկվեցին հայագիտության բնագավառում հայ և ավստրիացի գիտնականների միջև համագործակցությունը խորացնելու հարցերը:

Նմանատիպ նյութեր