211652_close_icon
views-count5963 դիտում article-date 15:40 20-01-2017

Անվտանգության նկատառումներից ելնելով, Հայաստան-Ուզբեկստան ընկերական հանդիպումը չի կայանա

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն էր ձեռք բերել Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ երկու երկրների ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպման անցկացման վերաբերյալ: Հանդիպումը նախատեսված էր անցկացնել ս.թ. փետրվարի 12-ին` Թուրքիայի Անթալիա քաղաքում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում Թուրքիայի տարածքում հաճախակի բնույթ են կրում ահաբեկչական ակտերը, անվտանգության նկատառումներից ելնելով, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել հրաժարվել Ուզբեկստանի հավաքականի հետ ընկերական հանդիպումից:

Նմանատիպ նյութեր