211652_close_icon
views-count2178 դիտում article-date 15:24 19-01-2017

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության դեսպանի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 18-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկիին, տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր, ինչպիսիք են երեխաների իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարում Մարդու իրավունքների պաշտպանի դերին և ազատազրկման վայրերում իրավունքների պաշտպանությանը վերաբերող և այդ ոլորտներում հասարակության իրազեկվածությունը բարձրացնող միջոցառումներ կազմակերպելու հարցերը: Հանդիպման ժամանակ առաջարկվել է Դեսպանի միջնորդությամբ ապահովել համագործակցությունը երկու երկրների մարդու իրավունքների հաստատությունների միջև: Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խթանել երկկողմ համագործակցությունը՝ դարձնելով այն շարունակական:

Նմանատիպ նյութեր