211652_close_icon
views-count1244 դիտում article-date 16:21 20-12-2016

ՀՀ ՄԻՊ-ն աշխատանքային հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության դեսպանի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Ցոցորկովա - Կայմակչիեվային: Պաշտպանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ, ինչպես նաեւ կարեւորել է Բուլղարիայի եւ Պաշտպանի ինստիտուտի հետ համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք առաջնահերթություններ, այդ թվում՝ մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, Պաշտպանի աշխատակազմի կարողությունների ուժեղացմանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր: Հանդիպման ավարտին կողմերի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնելու երկկողմ համագործակցությունը՝ ընդլայնելով փոխգործակցության ոլորտները եւ դարձնելով այն շարունակական:

Նմանատիպ նյութեր