211652_close_icon
views-count8918 դիտում article-date 14:45 19-01-2017

Ճապոնիայում օդանավը վայրէջքի ժամանակ դուրս է թռել թռիչքուղուց և խրվել ձյան հաստ շերտի մեջ

Ճապոնիայի Հոկայդո պրեֆեկտուրայի Տիտոս օդանավակայանում միջադեպ է տեղի ունեցել, հաղորդում է Mainichi-ն։ An All Nippon Airways ընկերությանը պատկանող ուղևորատար Bombardier DHC-8 երկշարժիչանի օդանավը վայրէջք կատարելու ժամանակ դուրս է թռել թռիչքուղուց և հայտնվել ձյան մեջ։ Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հունվարի 19-ին, տեղի ժամանակով ժամը 12։00-ին։ Թերթի տվյալներով՝ 25 ուղևորներից և անձնակազմի անդամներից և ոչ ոք չի տուժել։ Օդանավան իրականացնում էր Ակիտա-Հոնսյու չվերթը։

Նմանատիպ նյութեր