211652_close_icon
views-count105389 դիտում article-date 10:03 18-01-2017

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում նշանակվելու համար շրջանառվում են մի քանի գեներալների անուններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի անժամանակ մահվանից հետո թափուր է մնացել նախարարի պաշտոնն ու տարբեր կուլիսներում տեղեկություններ են տարածվում, թե ովքեր են հավանական թեկնածուները, որ կնշանակվեն նախարար, մինչդեռ ԱԻՆ-ի ցանկացած աշխատակից մեզ հետ զրույցներում նշում է. «Ով էլ լինի, մեզ համար կարևորը, որ պահի ԱԻՆ-ը այնպես, ինչպես ստեղծել է Մեծ հայ, պետական գործիչ, գեներալ-մայոր Ա. Երիցյանը, քանի որ փլատակների տակից նա ստեղծեց այնպիսի կառույց, որ աշխարհի շատ զարգացած պետություններ կերազեին։ Հաջորդ նախարարը այնպիսի անձ պետք է լինի, ով ընդունելի լինի ոչ միայն մեզ համար, այլ նաև ժողովրդի կողմից, քանի որ Ա. Երիցյանի ստեղծած կառույցի շարքային քաղաքացուց մինչև բարձրաստիճան սպա մեծ հարգանք ու վստահություն է վայելում քաղաքացիների մոտ»։ Այս օրերին շոշափվում են այնպիսի անուններ, ովքեր հանրությանը նույնպես հայտնի են։ ԱԻ նախարարի թեկնածու անունների մեջ շոշափվում է՝ Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գարիկ Գաբրիելյան, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Գել» մականվամբ, ՀՀ նախագահի անվտանգության ծառայության վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Հրաչյա Հարությունյան, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Կրակեմ Հրաչ» մականվամբ, ՀՀ Նախագահի վերահսկողության վարչության պետ Հովհաննես Հովսեփյան, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյան, ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ-մայոր Ալիկ Սարգսյան։ Մամուլում քննարկվում էր նաև Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի անունը, սակայն, մեր տեղեկություններով, վերջինիս նշանակումը անգամ չի քննարկվել քաղաքական կուլիսներում, քանի որ նա այս օրերին ավելի շատ զբաղված է առաջիկա խորհրդարանական ընտրություններով։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր