211652_close_icon
views-count2765 դիտում article-date 10:46 17-01-2017

«Միլիցու» գործառույթը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «70-ականների կեսերին ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը հանդիպել էր համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Դասախոսներից մեկը բողոքեց պետական մարմիններում համատարած կաշառակերությունից: Հանրապետության ղեկավարի պատասխանը հետևյալն էր. «Է, մի տվեք»: Դա ինձ հիշեցնում է ներկայիս իշխանությունների, մասնավորապես վարչապետի՝ նմանատիպ հարցերի մշտական պատասխանը՝ «Փաստեր ունեք, ասեք», կամ «Դեպքեր գիտեք, դիմեք իրավապահներին»: Երկու դեպքում էլ համակարգային խնդրի լուծման ողջ պատասխանատվությունը դրվում է քաղաքացու վրա: Դարձյալ կոնկրետ դեպք պատմեմ՝ կոմունիստական անցյալից: Տառապում էի ատամնացավից, բժիշկն ասաց՝ գնա ատամդ նկարի: Մտա համապատասխան պոլիկլինիկա, և ինձ ցույց տվեցին ատամիս ռենտգեն անելու այնպիսի երկար ճանապարհ, որ դա կտևեր առնվազն երեք օր: Խոսակցությունը կտևեր ևս կես ժամ, եթե չասեի կախարդական նախադասությունը՝ «Ես շնորհակալ կլինեմ», որից հետո խնդիրը շատ արագ լուծվեց՝ 5 ռուբլով: Համակարգային լուծումն այստեղ պարզ է՝ ձևեր չթափել, իբր բժշկություն անվճար է, պոլիկլինիկայի պատին փակցնել գնացուցակը և հիվանդներին ուղղորդել դեպի դրամարկղ: Այսօր այս խնդիրը եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե սկզբունքորեն լուծված է: Իսկ եթե հիմա ինձ պետք է, որ «կադաստրն» ինձ սեփականության վկայական տա, կամ ապրանք եմ ցանկանում մաքսազերծել: Պայքարեմ օրինական ճանապարհո՞վ, բողոքեմ, որ ինձնից կաշա՞ռք են ուզում: Բայց ինչո՞ւ եք ուզում ինձնից «միլիցա» սարքել, երբ կան պետական մարմիններ, որոնք ունեն «միլիցու» գործառույթ»: [b]Ամբողջությամբ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր