211652_close_icon
views-count3178 դիտում article-date 21:12 16-01-2017

Ամփոփվեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայությունների և տարածքային մարմինների 2016 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

Հունվարի 16-ին տեղի ունեցավ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայությունների և տարածքային մարմինների 2016 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփիչ խորհրդակցությունը, որը վարում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը: Ամփոփմանը մասնակցում էր վարչության ծառայությունների ղեկավար կազմը: Զեկույցով հանդես եկավ վարչության պետի տեղակալ, շտաբի պետ, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Իսկանդարյանը: Օպերատիվ խորհրդակցության ընթացքում ելույթ ունեցավ վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը: Ելույթ ունեցան ոստիկանության տարածքային բաժինների պետերը: Նրանք ներկայացրին իրենց ստորաբաժանումների կատարած աշխատանքները, վեր հանեցին առկա հիմնախնդիրները, թերություններն ու բացթողումները, ինչպես և ներայացրին աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված կոնկրետ առաջարկություններ: Ամփոփելով կայազորի կողմից կատարված աշխատանքները՝ Սարգիս Մարտիրոսյանը դրանք գնահատեց բավարար և տվեց համապատասխան հանձնարարականներ՝ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու և առկա թերություննները շտկելու ուղղությամբ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր