211652_close_icon
views-count1169 դիտում article-date 20:18 14-10-2015

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ամփոփվեցին 2015 թ. 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

Հոկտեմբերի 12-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը: Օրակարգում մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից 2015 թ. ինն ամիսների ընթացքում կատարված աշխատանքների արդյունքների ամփոփումն էր: Հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ենթակա բաժինների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներն ամփոփ ներկայացրեց ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի տեղակալ, ինքը և շտաբի պետ Ա. Գալստյանը՝ նշելով, որ անձնակազմը պատվով է կատարել իր առջև դրված խնդիրները, արդյունքում՝ մարզում վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել կայուն հասարակական կարգ ու կանոն, և հաջողվել է հանցատեսակների գերակշիռ մեծամասնության բացահայտման ցուցանիշներով գերազանցել միջին հանրապետական ցուցանիշները, մարզային վարչությունում և ենթակա բաժիններում տիրում է կայուն բարոյահոգեբանական մթնոլորտ, անձնակազմը մասնագիտական պատրաստվածությամբ և ֆիզիկական ունակություններով ի զորու է կատարել իր վրա դրված պարտականությունները: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը «Շանթ 2015» զորավարժության ընթացքում առավել ակտիվ և օպերատիվ ծառայության համար, ՀՀ ոստիկանության պետի անունից, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայության խմբի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Արման Հովհաննիսյանին պարգևատրեց «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» 1-ին աստիճանի կրծքանշանով, իսկ Արմավիրի մարզային վարչությանը նվիրեց մեկ համակարգիչ: Ամփոփելով խորհրդակցությունը՝ Սամվել Հովհաննիսյանը անձնակազմին հանձնարարեց. - ոստիկանության գործունեությունը կազմակերպել առավել փոխհամագործակցված և ակտիվ, - ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները չբացահայտված հանցագործությունների դեպքերով դրական արդյունք ապահովելու համար, - հետագայում ցանկացած հաշվետվություն ներկայացնելիս, այն կազմել առավել վերլուծական և մանրամասն՝ խոսափելով զուտ թվեր ներկայացնելուց, - ուշադրություն դարձնել անցած ժամանակահատվածում տեղ գտած թերություններին և բացթողումներին, ձեռնարկել համապատասխան միջոցառումներ կարճ ժամանակահատվածում դրանք վերացնելու և հետագայում նմանատիպ երևույթներից խուսափելու համար: - See more at: http://www.police.am/news/view/am14105.html#sthash.JUhwpOfh.dpuf

Նմանատիպ նյութեր