211652_close_icon
views-count2606 դիտում article-date 10:55 16-01-2017

ՀԵՀ-ը ՀՀ կառավարության և ՀՀ ԿԳՆ-ի աջակցությամբ հայտարարում է կրթաթոշակների մրցույթ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) ՀՀ կառավարության և կրթության և գիտության նախարարության աջակցությամբ հայտարարում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։ Հայտատու ուսանողը պետք է լինի ՀՀ քաղաքացի և բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝ • սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ անապահովության «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող) ընտանիքի անդամ, • երրորդ խմբի հաշմանդամ ուսանող, • սահմանամերձ համայնքի ուսանող (հիմք են ընդունվում սահմանամերձ այն համայնքները, որոնք ՀՀ կառավարության որոշմամբ ստանում են սոցիալական աջակցություն), • տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով գերազանց գնահատականներ ունեցող ուսանող, • հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող։ Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 10-ն է։ Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է 13.00-14.00-ն): Կրթաթոշակի մրցույթի մասին այլ մանրամասների կարող եք տեղեկանալ, ինչպես նաև մասնակցության դիմում-հայտը կարող եք բեռնել heh.am կայքից։ [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ [/b]

Նմանատիպ նյութեր