211652_close_icon
views-count1261 դիտում article-date 12:10 20-05-2014

ՀԵՀ-ը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ ըստ հետևյալ անվանակարգերի. • Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ, • Ծխելուց զերծ ապրելակերպի օգուտների մասին բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացում, • Հակածխախոտային օրենսդրության կիրարկման խթանում և պատասխանատու մարմինների ներգրավում առկա օրենսդրության արդյունավետության բարձրացման գործում, • Հասարակության շրջանում բնապահպանական խնդիրների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացում, • Էկոտուրիզմի զարգացումը՝ որպես բնության պահպանության գրավական, • Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում, • Հանրության շրջանում վերարտադրողական առողջության խնդիրների համատեքստում առողջ ապրելակերպի խրախուսում, • Վերարտադրողական առողջության հետ կապված տեղեկատվության տարածում երիտասարդության շրջանում, • Գյուղական համայնքների բնակչության զբաղվածությունը խթանող ծրագրերի իրականացում, • Գյուղական համայնքներում տեղական ինքնակառավարման գործընթացին բնակչության մասնակցության խթանում, • Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում, • Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում, • Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի հերոսներ, • Պայքար հասարակության շրջանում առկա փողոցային արատավոր բարքերի դեմ՝ ի նպաստ ամուր բանակի, • Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացում: Թեմայի օգտագործումը ՀՀ և սփյուռքի մատաղ սերնդի դաստիարակության գործընթացներում, • ՀՀ անվտանգության, Հայոց ցեղասպանության հիմնահարցում հայանպաստ համաշխարհային կարծիքի ձևավորմանն աջակցող ծրագրերի իրականացում, • Հայոց ցեղասպանության՝ իբրև մարդկության դեմ գործած հանցագործության հետապնդման թղթածրարի պատրաստում, • Հայության խնդիրներն ու իրավունքները Թուրքիայի Հանրապետությունում, • Ցեղասպանության զոհ դարձած ազգերի համագործակցության խթանում, • Ցեղասպանություն և մշակույթ, • Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության միջազգային իրավական հիմքերի վերլուծություն: Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը պետք է դրամաշնորհային ծրագրերի իրականացումն սկսի ոչ շուտ, քան 2014 թվականի հուլիսի 25-ը և ավարտի ոչ ուշ, քան 2014 թվականի նոյեմբերի 14-ը: Մրցույթին մասնակցելու համար մրցութային հայտը պետք է ներկայացվի 2014 թվականի մայիսի 20-ից մինչև 2014 թվականի հունիսի 20-ը՝ ժամը 12:00, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00-16:00 (ընդմիջում՝ 13:00-14:00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 10 56 79 22: Դրամաշնորհի մրցույթի մասին այլ մանրամասների կարող եք տեղեկանալ, ինչպես նաև հայտի, ծրագրի և ֆինանսական նախահաշվի ձևը կարող եք ներբեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի heh.am պաշտոնական ինտերնետային կայքից:

Նմանատիպ նյութեր