77833 դիտում
22:38 15-01-2017
Խոշոր ավտովթար «Չայնիի» ոլորաններում․ Mercedes բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին, իսկ հետո էլեկտրասյանն ու մասամբ կախվել ձորում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 19։40-ի սահմաններում Mercedes մակնիշի TETA 834 համարանիշի բեռնատարի վարորդը, Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում, Աբովյանի վարչական տարածքում, «Չայնիի» ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա արգելապատնեշներին, այնուհետև եռաֆազ էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Չարենցավանի» բժշկական կենտրոն են տեղափոխվել Վրաստանի քաղաքացիներ՝ 50-ամյա Զազա Գվետաձեն և 52-ամյա Ալեքսան Զոմախարշվիլին։[color=#EF2929]
Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, ովքեր եղել են հիմնականում երիտասարդներ, իսկ դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որվիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս է բերել Մհեր աունով մի երիտասարդ, ով մասնագիտությամբ մենեջեր է և նա, վտանգելով իր կյանքը, կարողացել է մինչև փրկարարների և շտապօգնության ժամանումը նրան տեղափոխել իր անձնական օգտագործման ավտոմեքենան։
Հավաքվածները նշում էին նաև, որ Մհերը իր հագուստներով է տաքացրել վիրավորին և փրկարարների ու շտապօգնության ժամանումից հետո, երբ վիրավորին տեղափոխել են, նա հեռացել է դեպքի վայրից։[/color]
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 17 հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը, բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննչական խումբը, վարչության պետ Մհեր Վարդանյանի և Կոտայքի քննչական բաժնի պետ Հրաչ Սարգսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վերջիններս մեկնում էին «Չարենցավանի» հիվանդանոց։
Փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարել է փրկարար ծառայության մայոր՝ Համբարձում Վարտումյանը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղանքում Ճանապարհային ոստիկանների և Աբովյանի ոստիկանների հետ կատարել են վերահսկողություն, որպեսզի քննիչները ավարտին հասցնեն իրենց գործողությունները։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով վնասվել է եռաֆազ սյունը, ինչի պատճառով էլ օպերատիվորեն ժամանած տեղի էլեկտրոցանցի աշխատակիցները հոսանքազրկել են այն, իսկ Կոտայքի «Ճանշինն» էլ փորձում է հատուկ տեխնիկայի միջոցով դուրս բերել նշված ավտոմեքենան։
Գ․ Շամշյանը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի ոչ մի խոչընդոտ՝ ձյուն ու մերկասառույց ճանապարհին չի եղել, այն ամբողջովին մշակված է եղել «Ճանշինի» կողմից։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։
[b]Վրաստանի քաղաքացիներին առաջինը օգնության ձեռք մեկնած, մասնագիտությամբ մենեջեր Մհեր Արզումանյանն է
[/b][img]http://shamshyan.com/ups/images/018213700148473781667402.jpg[/img]
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15595 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35855 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց