211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ Նոյեմբերյանի «Տարոն» հանդիսությունների սրահի մոտ երիտասարդը բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցրել, ինչի համար իրեն դիտողություն արած քաղաքացուն ձեռքերով հարվածներ է հասցրել

views-count30724 դիտում article-date 18:35 11-04-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոյեմբերյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոյեմբերյան բնակավայրի տարածքում գտնվող «Տարոն» կոչվող հանդիսությունների սրահի մոտ վիճաբանություն է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 6-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Տավուշի մարզի բնակիչ 27-ամյա Գ․ Ա․-ն խմած վիճակում «Տարոն» հանդիսությունների սրահի բակում բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցրել:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գ․ Ա․-ին է մոտեցել Է․ Ա․-ն, հորդորել հայհոյանքներ չհնչեցնել, քանի որ ներկա են գտնվել միջոցառման մասնակիցները, իսկ շրջակայքում բնակելի շենքեր են, սակայն նա ավելի է ագրեսիվացել, շարունակել է հայհոյանքներ հնչեցնել, մոտեցել է Է․ Ա․-ին ու ձեռքերով մի քանի անգամ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին և ներկաները միջամտել են, փորձել հանգստացնել, սակայն Գ․ Ա․-ն չի ենթարկվել նրանց հորդորներին, շարունակել է վիճաբանել ու հայհոյանքներ հնչեցնել մոտ 10-15 րոպե տևողությամբ:

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ Գ․ Ա․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր