211652_close_icon
views-count4876 դիտում article-date 13:04 15-01-2017

Չինաստանի երկաթուղային տրանսպորտը 1 օրում ռեկորդային՝ 8,6 մլն մարդ է տեղափոխել

Չինաստանում երկաթուղային տրասպորտի ուղևորափոխադրումների ծավալը 1 օրում աճել է ռեկորդային՝ 24,6 տոկոսով: Նման աճը պայմանավորված է Չիանստանում Նոր տարվա գալիք տոնի հետ. Այն կմեկնարկի 2017թ.-ի հունվարի 28-ին: Ըստ Ecns.cn-ի տեղեկությունների՝ գնացքներով ուղևորափոխադրումների ծավալը մեկ օրում՝ հունվարի 13-ին, կազմել է 8,6 մլն մարդ, ինչը 1,7 մլն-ով ավելի շատ է նախորդ տարվա ցուցանիշից: Բանն այն է, որ Նոր տարվա տոնից առաջ հարյուր միլիոնավոր չինացիներ մեկնում են հայրենի տներ՝ Գարնան տոնը դիմավորելու ընտանիքի անդամների հետ: Ըստ մասնագետների կանխատեսումների՝ մինչև հունվարի 28-ը Չինաստանի երկաթուղային տրանսպորտը 356 մլն ուղևոր կտեղափոխի:

Նմանատիպ նյութեր