211652_close_icon
views-count5179 դիտում article-date 23:21 14-01-2017

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունվարի 14-ին

1753 թ. – ծնվել է Ջորջ Բերկլին, անգլիացի փիլիսոփա, սուբյեկտիվ իդեալիստ (ծն. 1685 թ.): 1814 թ. – Նորվեգիան Գրենլանդիան և Ֆարերյան կղզիները զիջեց Դանիային: 1900 թ. – Հռոմում տեղի ունեցավ իտալացի երգահան Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի առաջնախաղը: 1930 թ. – ծնվել է Էդգար Հովհաննիսյանը, հայ երգահան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (մահ. 1998 թ.): 1949 թ. – մահացել է Գաբրիել Տեր-Միքելյանը, հայ ճարտարապետ, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (ծն. 1874 թ.): 1957 թ. – մահացել է Համֆրի Բոգարտը, ամերիկացի նշանավոր կինոդերասան, Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է պատվավոր 1-ին տեղում (ծն. 1899 թ.): 1966 թ. – մահացել է Սերգեյ Կորոլյովը, ուկրաինացի նշանավոր գիտնական, հրթիռատիեզերական համակարգերի կոնստրուկտոր (ծն. 1906 թ.): 1991 թ. – Վրաստանն ընդունեց իր պետական դրոշը: 2005 թ. – Եվրոպական տիեզերական գործակալության պատվերով ստեղծված «Հյույգենս» տիեզերական ապարատը իջավ Սատուրնի Տիտան արբանյակի վրա, դա Արեգակնային համակարգում տիեզերական մարմնի վրա կատարված առաջին փափուկ վայրեջէքն էր:

Նմանատիպ նյութեր