211652_close_icon
views-count3828 դիտում article-date 14:22 14-01-2017

Իրաքյան Մոսուլ քաղաքում ավիահարվածների հետևանքով 3 տասնյակ խաղաղ բնակիչ է զոհվել

Իրաքի Մոսուլ քաղաքի բնակիչները հայտնել են, որ օդային հարվածների հետևանքով քաղաքում 30 խաղաղ բնակիչներ են զոհվել, փոխանցում է Reuters-ը։ Հարվածները հասցվել են Մոսուլի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչկան խմբավորման զինյալների կողմից վերահսկվող շրջանին։ Բնակիչների խոսքով՝ առնվազն 3 ական է պայթել շրջանի արևմտյան հատվածում, որի նպատակը, ամենայն հավանականությամբ եղել է ԻՊ-ի առաջնորդներից մեկին ոչնչացնելը։ Ականներից մեկն ընկել է բնակելի տներից մեկի վրա, ինչի հետևանքով զոհվել են ընտանիքի բոլոր անդամները։

Նմանատիպ նյութեր