211652_close_icon
views-count4099 դիտում article-date 13:49 14-01-2017

Ջոննի Դեփն ու Էմբեր Հերդը պաշտոնապես բաժանվեցին

Լոսանջելեսյան դատարանը վերջակետ դրեց հոլիվուդյան աստղային զույգերից մեկի՝ Էմբեր Հերդի ու Ջոննի Դեփի աղմկահարույց ամուսնալուծության գործընթացին։ Ըստ դատարանի որոշման՝ Դեփը արդեն նախկին կնոջը կվճարի 7 մլն դոլար, որը, ինչպես ավելի վաղ հայտարարել էր դերասանուհին, նվիրաբերվելու է բարեգործական մի հիմնադրամի։ Դատարանը միևնույն ժամանակ մերժել է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի հերոսի պահանջը՝ Հերդից մոտ 100.000 դոլար պահանջել նրա համար, որ վերջինս դիտավորյալ հետաձգել է ամուսնալության գործընթացը։ Դերասանների ամուսնությունը տևել էր ընդամենը 15 ամիս։ Անցյալ տարվա մայիսին Հերդը դիմեց դատարան՝ մեղադրելով ամուսնուն մշտական վիրավորանքների մեջ։ Նրա պնդմամբ՝ ամուսինը իրենց հարաբերություններին վերջ դրեց, երբ բջջային հեռախոսը շպրտեց իր դեմքին և բնակարանում ջարդուխուրդ արեց մի քանի իրեր։ Դեփի փաստաբանը հերքում էր բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ Հերդը այդկերպ ցանկանում է իրեն ապահովել ֆինանսով։

Նմանատիպ նյութեր