Դերասան Ջոննի Դեփի կինը ամուսնալուծության համար նրանից պահանջել է 14 մլն դոլար
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջոննի Դեփի կինը՝ Էմբեր Հերդը, կոչ է արել իր նախկին ամուսնուն բարեգործական հիմնադրամներին վճարել ևս 7 մլն դոլար, եթե չի ցանկանում անձամբ իրեն հանձնել։
Ավելի վաղ Հերդը հատարարել էր, որ բարեգործական նպատակներին է ուղղելու այն ամբողջ գումարը, որը ստանալու է ամուսնալուծության արդյունքում, ինչից հետո «հոլիվուդյան ծովահենը» հայտարարել էր, որ ինքն անձամբ մի քանի տրանշով կփոխանցի գումարը բարեգործական հիմնադրամներին։
Նշվում է, որ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցին և Քաղաքացիական ազատության ամերիկյան միությանը 7 մլն դոլար փոխանցելու դեպքում Դեփը կազատվի զգալի հարկերից և հենց այդ պատճառով էլ նախկին կինը կրկնակի գումար է պահանջել դերասանից։