Ջոննի Դեփի կինը ապահարզանի դիմում է ներկայացրել դատարան
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջոննի դեփի կինը՝ դերասանուհի Ամբեր Հերդը 1 տարվա ամուսնությունից հետո ապահարզան ստանալու նպատակով դիմել է դատարան, հայտնում է TMZ պորտալը:
Փաստաղթում դերասանուհին նշել է մի շարք բացասական գործոններ, որոնք, ըստ նրա, անհնարին են դարձնում Ջոննի Դեփի հետ հետագա ամուսնական կյանքը:
Պորտալի աղբյուրների փոխանցմամբ՝ դերասանները ամուսնական պայմանագիր չեն կնքել մինչև ամուսնանալը, սակայն Ամբեր հերդը ալիմենտ է պահանջել:
Նշենք, որ նրանք ծանոթացել են 2011 թվականին, ֆիլմի նկարահանման ժամանակ: Նշանդրեքը կայացել է 2013 թ-ինն, իսկ ամուսնացել են 2015 թ-ի փետրվարին: