211652_close_icon
views-count6489 դիտում article-date 17:19 13-01-2017

Թուրքական զորքը չի լքի Կիպրոսը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաման տալ Կիպրոսից թուրքական զորքը դուրս բերելու մասին, փոխանցում է Ria Novosti-ն։ Նա հավելել է, որ բացի դրանից, Հունաստանն էլ չպետք է սպասի կղզու խնդրի լուծմանը առանց Թուրքիայի, որը պետք է հանդես գա երաշխավորի դերում։ Հայտարարությունը Թուրքիայի նախագահն արել է NTV հեռուստաալիքի եթերում։ Նշենք, որ նախօրեին Ժնևում կայացել է կիպրոսյան հարցի կարգավորման վերաբերյալ միջազգային կոնֆերանս, որին մասնակցել են երաշխավոր երկրների՝ Հունաստանի, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները։ Համաձայն ՄԱԿ-ի տարածած պաշտոնական հայտարարության՝ միջկիպրոսյան բանակցությունների մասնակիցները պայմանավորվել են քննարկումը շարունակելու մասին։ Մասնավորապես, հունվարի 18-ին տեղի կունենա ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով աշխատանքային խմբի նիստ, որում կորոշվեն քննարկման կոնկրետ հարցերն ու միջոցները։

Նմանատիպ նյութեր