211652_close_icon
views-count8327 դիտում article-date 16:00 13-01-2017

Հետաքրքիր փաստեր Մարիա Շարապովայի մասին, որը քչերին է հայտնի

1․Մարզական հանդերձանքը՝ Nike, թենիսի ռակետը՝ Head։ 2․Ըստ «Forbes» ամսագրի տվյալների 2004 թվականին Մարիա Շարապովան վաստակել է 18,2 միլիոն դոլլար։ 3․Մինչև 2005 թվականի հունիսի 17-ը համացանցում նրա անունը հիշատակվել է 829 հազար անգամ, մամուլում հայտնվել է 18 057 հոդված և 112 սյուժեներ նրան է նվիրվել հեռուստատեսությունում և ռադիոյում։ 4․Մարիայի հայրը՝ Յուրին, նախկինում ուղեկցում էր նրան բոլոր ուղևորություններում և ներկա էր գտնվել նրա բոլոր խաղերին։ Հայտնի են նրա սկանդալային պահվածքի դեպքեր՝ վիճաբանություններ այլ հանդիսականների հետ, կոպիտ բացականչություններ աղջկա մրցակիցների հասցեին։ Բազմաթիվ ռուսալեզու թենիսիտուհիներ, մասնավորապես, Անաստասիա Միսկինան, բողոքում էին նրա պահվածքից։ 5․Շարապովային առաջարկում էին նորաձևության բիզնեսով զբաղվել ավելի լրջորեն, սակայն նա հրաժարվում է, քանի որ չէր ցանկանում թողնել սպորտը։ 6․2006 թվականին նա ճանաչվում է տարվա ամենագեղեցիկ մարզուհին, ըստ «Sports Illustrated» ամսագրի վարկածի։

Նմանատիպ նյութեր