211652_close_icon
views-count32916 դիտում article-date 15:34 12-01-2017

Բացահայտվել է դեկտեմբերին բանկոմատից կատարված հափշտակության փորձը. ձերբակալվել է ՔԿՀ-ի աշխատակից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդունքում բացահայտվել է «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բանկոմատից կատարված հափշտակության փորձը։ Նշանակված փորձաքննությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով ձերբակալվել է։ «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 4-րդ մասնաճյուղի բանկոմատից հափշտակության փորձ կատարվելու մասին հաղորդումն ստացվել էր 2016 թվականի դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան. կառավարիչն ահազանգել էր, որ Բաղրամյան պողոտայի 56 հասցեում գտնվող «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 4-րդ մասնաճյուղի բանկոմատին ամրացված են գազի բալոն և այլ համակարգ: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և պարզել, որ բանկոմատի վրա գազի և ամիակի բալոններից միացված խողովակները էլեկտրական մարտկոցի միջոցով գործադրելով փորձ է կատարվել պայթյունի եղանակով բացել բանկոմատը, որտեղ առկա է եղել առանձնապես խոշոր չափերի գումար, սակայն առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցվել: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 34-185-րդհոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու ուղղությամբ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ռետինե խողովակներ և սպիտակ գույնի մալուխ, որոնք փաթաթված են եղել սև և թափանցիկ կպչուն ժապավեններով, սև գույնի խորանարդաձև մարտկոց, մետաղյա լինգեր, գազաբալոն, սրբիչ, սպորտային պայուսակ և պլաստմասե տարա, որի մեջ առկա է եղել յուրահատուկ բենզինանման նյութի հոտով հեղուկ և մի շարք այլ առարկաներ, որոնք, օրենքով սահմանված կարգով, փաթեթավորվել են: Հայտնաբերված առարկաներից վերցվել են անհրաժեշտ փորձանմուշներ և քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք, այդ թվում՝ դատագենետիկական փորձաքննություններ։ Քրեական գործով փորձանմուշներ են վերցվել նաև մի քանի անձանցից և համեմատական մոլեկուլային գենետիկական փորձաքննության արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանցից մեկի) ինքնության վերաբերյալ, ով 2017 թվականի հունվարի 11-ին ձերբակալվել է։ Նկատի ունենալով, որ կասկածյալն աշխատում է ՀՀ ԱՆ ՔԿՎ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում՝ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժինը քրեական գործն ուղարկել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն՝ այն ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/16/104191/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2016 թ-ի դեկտեմբերի 16-ին բանկերի նկատմամբ հարձակումներ էին տեղի ունեցել Երևանում։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ոստիկանության Արաբկիրի բաժնի մեծ թվով աշխատակիցներ Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի, Երևան քաղաքի ոստիկանության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի, քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ գտնվում էին Արաբկիր վարչական շրջանի Բաղրամյան 56 շենքի տակ գտնվող «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի N 4 մասնաճյուղում։ Տեղում էին եղել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետի առաջին տեղակալ Վահե Լաչինյանի գլխավորությամբ։ Հանցագործության վայրում հայտնաբերված հանցագործության գործիք մի քանի իրեղեն ապացույցներ նույն բաժնի քննիչ Վահան Վարեկյանի կողմից ընթերակաների ներկայությամբ առգրավվել էին։ Հանցագործը կամ հանցագործները փորձել էին բանկոմատը պայթեցնել, որպեսզի այնտեղ եղած գումարին տիրանային։ Դեպքի վայր էին ժամանել նաև Երևան քաղաքի ոստիկանութան պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը։ Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նույն օրը նմանատիպ՝ մեկ այլ բանկի նկատմամբ գողություն տեղի էր ունեցել նաև Կենտրոն վարչական շրջանի տարածքում, որտեղ հանցագործին կամ հանցագործներին հաջողվել էր պայթեցման եղանակով Սարյան փողոցի վրա գտնվող «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկին պատկանող բանկոմատից տանել մոտ 7.5 մլն դրամ, սակայն չէին հասցրել տանել այնտեղ մնացած 3 մլն դրամը։ Քննիչի կանչով դեպքի վայր էին ժամանել նաև մեծ թվով փրկարարներ՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբից՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության կինոլոգները և քիչ հետո շների միջոցով ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին բանկից մոտ 800 մետր հեռավորության վրա սև թիկնոցներ, որոնցով հանցագործները փորձել էին քողարկվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 138+
138+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր