211652_close_icon
views-count1366 դիտում article-date 17:27 11-01-2017

Քաղաքապետարանի «Թեժ գծերով» ստացված հեռախոսազանգերը հատուկ ուշադրության կենտրոնում են եղել նաև տոն օրերին

Տոնական ոչ աշխատանքային օրերին` դեկտեմբերի 31-ից հունվարի 8-ը ներառյալ, Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 148 զանգ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 379-ի համեմատ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 171 հեռախոսազանգ: Նախորդ տարվա ցուցանիշը 355 է եղել: Թեժ գծի 1-08 շուրջօրյա հեռախոսահամարով էլ քաղաքապետարանի կամ վարչական շրջանների գործառույթների առնչությամբ ստացվել է 93 հեռախոսազանգ`նախորդ տարվա 716-ի փոխարեն: Բարձրացված բոլոր հարցերին հրատապ արձագանք է տրվել: Հիշեցնենք, որ տարեսկզբյան առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր գոհունակությունն է հայտնել քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին ու քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցներին՝ տոնական ոչ աշխատանքային օրերին սահմանված հերթապահությունն ու համապատասխան հսկողությունը պատշաճ կազմակերպելու և իրականացնելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից բարձրացված բոլոր հարցերին օպերատիվ արձագանքելու համար:

Նմանատիպ նյութեր