211652_close_icon
views-count3728 դիտում article-date 14:18 11-01-2017

ԻՊ գրոհայիններն ու թալիբները «սուրբ պատերազմ» են հայտարարել իրար

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և աֆղանական ծայրահեղական «Թալիբան» շարժման միջև հարաբերություններն այնքան են սրվել, որ երկու խմբավորումներն իրարու «սուրբ պատերազմ» են հայտարարել /ջիհադ/։ Այդ մասին հայտնել է «Մաշալ» ռադիոկայանը։ Ռադիոկայանը մեջբերել է Աֆղանստանի Գելմանդ նահանգի ոստիկանության պետ Նաբի Ջան Մուլլահեյլի խոսքը, ով պնդել է, որ իրավապահ մարմինները ունեն հվաստի տեղեկություն այդ մասին։ Ավելի վղ հաղորդվել էր այն մասին, որ թալիբների ու ԻՊ գրոհայինների միջև Նանգարհար և Զաբուլ նահանգներում բախումներ են տեղի ունեցել։

Նմանատիպ նյութեր