Սիրիացի գրոհայիններն ալավիների ջարդ են կազմակերպել
Սիրիայում ծայրահեղականներն հարձակում են գործել Դամասկոսից 220 կմ հեռու գտնվող ալավիական գյուղի վրա։ Զինված գրոհայինները սպանել են ազգային զինուժի ավելի քան 20 ջոկատայինների և մի քանի ընտանիքի։ Այս մասին հայտնում է լիբանանյան ԶԼՄ֊ները։
Զոհվածների թվի հստակ տվյալներ դեռ չեն հաղորդել։
Նշենք, որ ավելի վաղ SANA լրատվական գործակալության տվյալների համաձայն, 10֊նյակ կանայք ծայրահեղականների հարձակումների զոհ են դարձել, նրանց մարմինները այլանդակվել են և ի ցույց դրվել։
Հարձակումն իրականացրել են «Ջունդ Ալ-Աքսա» իսլամիստական խմբավորման գրոհայինները: