211652_close_icon
views-count3742 դիտում article-date 12:08 11-01-2017

Ամերիկյան դատարանը եկեղեցում 9 սևամորթ հավատացյալների սպանելու համար 22-ամյա երիտասարդին դատապարտել է մահվան

ԱՄՆ-ի դատարանը մահվան դատավճիռ է կայացրել 22-ամյա Դիլլան Ռուֆի նկատմամբ, ով 2015 թվականի հունիսի 17-ին հրազենային կրակոցներով Հարավային Կարոլինա նահանգի Չարսթոն քաղաքի եկեղեցում սպանել էր 9 աֆրոամերիկացի հավատացյալների, հայտնում է BBC-ն։ Դատարանը հայտարարել է, որ երիտասարդը հանցագործությունը կատարել է ռասսայական ատելության հողի վրա։ Դատական գործընթացի ժամանակ Ռուֆը հայտատարել է, որ չի զղջում արածի համար. «Ես զգում էի, որ պետք է դա անեմ և մինչև հիմա եմ զգում, որ պետք է անեի դա»։ Նա հավելել է, որ ատում է ողջ աշխարհի սևամորթներին։ Շուրջ 3 ժամ տևած քննարկման արդյունքում դատարանը վճռել է մահապատիժ կիրառել նրա նկատմամբ։

Նմանատիպ նյութեր