211652_close_icon
views-count1316 դիտում article-date 09:24 26-06-2015

ԱՄՆ-ում հրկիզել են սևամորթ հավատացյալների ամենասիրելի 2 եկեղեցիները

ԱՄՆ-ում անհայտ անձանց կողմից հրդեհի են մատնվել Ջորջիա նահանգի Մեյքոն քաղաքի և Հյուսիսային Կարոլինա նահանգի Շարլոթթ քաղաքի 2 եկեղեցիներ, որոնց այցելուները հիմնականում աֆրոամերիկացիներ են: TASS-ի փոխանցմամբ՝ վարկած է շրջանառվում, որ եկեղեցիներն այրել են ռասսայական անհանդուրժողականության հողի վրա: Բացի այդ, Մեյքոն քաղաքի եկեղեցուց գողացել են էլեկտրոնային սարքավորումներ և այլ իրեր: Հիշեցնենք, որ 1 շաբաթ առաջ հենց նույն Շարլոթթ քաղաքի Էմանուել եկեղեցում 21-ամյա երիտասարդը հրազենային կրակոցներով սպանեց 9 սևամորթ հավատացյալների:

Նմանատիպ նյութեր