211652_close_icon
views-count7822 դիտում article-date 16:18 09-01-2017

Իրանի նախաձեռնած նավթի մեծ արտահանման ֆոնին նավթի գները շարունակում են ընկնել

Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել, ինչը կապված է Իրանի կողմից իր պահուստային պաշարները վաճառքի հանելու հետ, հաղորդում է Ria Novosti-ն։ Մոսկվայի ժամանակով ժամը 12։33-ի դրությամբ Brent նավթի մարտ ամսվա մատակարարումների արժեքը նվազել է 1.45 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 56,26 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում WTI տեխասյան թեթև նավթի փետրվար ամսվա մատակարարումների արժեքը նվազել է 1.37 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 53.25 ԱՄՆ դոլար։ Ըստ Reuters-ի՝ արդյունահանման նվազումը հանգեցրել է Իրանից նավթի արտահանման աճին, մինչդեռ OPEC-ի այլ անդամ պետություններ արտահանման ծավալները նվազեցնում են։

Նմանատիպ նյութեր