211652_close_icon
views-count5015 դիտում article-date 14:08 09-01-2017

Դամասկոսի 5 մլն բնակիչ 3 շաբաթ է՝ առանց խմելու ջրի է մնացել. Բաշար Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ ահաբեկչական «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման զինյալները արդեն 3 շաբաթ է, ինչ Դամասկոսի բնակչությանը առանց խմելու ջրի են թողել, հաղորդում է SANA գործակալությունը։ «Այս պահին ահաբեկիչները զավթել են խմելու ջրի հիմնական աղբյուրը, որը սնուցում է Դամասկոսը, և 5 մլն մարդ 3 շաբաթ է՝ մնացել է առանց խմելու ջրի։ Սիրիական բանակի խնդիրն է՝ ազատագրել այդ տարածքը, որպեսզի թույլ չտանք ահաբեկիչներին խեղդել մայրաքաղաքը»,-ասել է Ասադը։ Նա նաև հաստատել է Աստանայում հունվարի 23-ին նախատեսված բանակցություններին մասնակցելու իր ցանկությունը, որի ժամանակ կարող է բարձրացվել Սիրիայի Սահմանադրության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հարցը։

Նմանատիպ նյութեր