211652_close_icon
views-count6092 դիտում article-date 18:58 07-01-2017

Ֆրանսիայի Ալզաս-Շամպանյը-Արդեն-Լոթարինգիայի շրջանի պրեֆեկտը ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչին է ներկայացրել հայ համայնքի վիճակագրական պատկերը

Հունվարի 4-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի Ալզաս-Շամպանյը-Արդեն-Լոթարինգիայի շրջանի (շրջկենտրոն` Ստրասբուրգ) պրեֆեկտ Ստեֆան Ֆրատաչիի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին Ստրասբուրգում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների, այդ թվում նաև Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության հետ ընթացող համագործակցությունը: Պարույր Հովհաննիսյանը գոհունակություն հայտնեց բարեկամ Ֆրանսիայի կողմից Հայաստանին և հայությանը հուզող հարցերի նկատմամբ դրսևորած մշտական ուշադրության, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների և համայնքային այլ իրադարձությունների բնականոն ընթացքի ապահովման համար Ֆրանսիայի իրավասու մարմինների կողմից ցուցաբերած օժանդակության առնչությամբ: Ստեֆան Ֆրատաչին հակիրճ ներկայացրեց նաև շրջանի հայ համայնքի վիճակագրական պատկերը: Հանդիպման ավարտին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչը և Ֆրանսիայի Ալզաս-Շամպանյը-Արդեն-Լոթարինգիայի շրջանի պրեֆեկտը վերահաստատեցին արդյունավետ և փոխըմբռնման վրա հիմնված համագործակցությունը շարունակելու փոխադարձ հանձնառությունը:

Նմանատիպ նյութեր