211652_close_icon
views-count9518 դիտում article-date 23:59 07-01-2017

Թուրքիայում պետական կառույցների ևս 6000 աշխատող է հեռացվել աշխատանքից

Թուրքիայում շարունակվում են պաշտոնանկությունները։ Այս անգամ պետական հաստատություններից 6 հազար աշխատող է հեռացվել։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, վերջիններս նույնպես կասկածվում են հուլիսին իրականացված պետական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ։ Հեռացվել է ոստիկանության 2678 սպա, արդարադատության նախարարության 1699 պաշտոնյա, առողջապահության նախարարության 838 աշխատակից, 649 գիտնական և կրոնի հարցերով վարչության 135 աշխատակից։ Գործակալության տվյալներով՝ աշխատանքից մինչև հիմա հեռացվել է մոտ 120.000 աշխատակից, որոնց մի մասն ավելի ուշ վերադարձել է աշխատանքին։

Նմանատիպ նյութեր