211652_close_icon
views-count22593 դիտում article-date 23:05 06-01-2017

Օբամեյանգը Աֆրիկայի լավագույն խաղացողի մրցանակաբաշխությանը բոլորին շոկի մեջ է գցել. ՖՈՏՈՇԱՐՔ

Նիգերիայում կայացել է Աֆրիկայի 2016թ. լավագույն խաղացողի մրցանակաբաշխությունը: Լավագույնը ճանաչվեց Ռիյադ Մահրեզը, 2-րդը Պիեր-Էմերիկ Օբամեյանգն էր, 3-րդը` Սադիո Մանեն: Ամեն ինչ նորմալ ու տեղ-տեղ` ձանձրալի կլիներ, եթե չլիներ Օբամեյանգը, որը մրցանակաբաշխությանը ներկա մարդկանց շոկի մեջ է գցել իր հագուստով, որը ավելի շատ համապատասխանել է գիշերային ակումբում պարելուն: Շատերը մտածել են, որ Օբամեյանգը այդպիսով արհամարել է միջոցառումը, կամ էլ` զայրացել է, որ մրցանակը իրեն չեն տվել: Սակայն պարզվել է, որ Ֆրանկֆուրտից Նիգերիա չվերթի ժամանակ «Լյուֆթհանզա» ավիաընկերությունը կորցրել է գաբոնցի ֆուտբոլիստի ուղեբեռը և նա արարողությանը ստիպված է եղել ժամանել այն հագուստով, որով եղել է ինքնաթիռում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր