211652_close_icon
views-count13582 դիտում article-date 21:50 03-01-2017

Ժամը 21.00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: [color=#CC0000]Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:[/color] Տիգրանաշենի ոլորաններում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Շիրակի մարզում տեղ-տեղ առկա է մերկասառույց: [color=#CC0000]Արագածոտնի մարզի Թալին քաղաքում առկա է մառախուղ:[/color] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր