211652_close_icon
views-count18233 դիտում article-date 23:22 02-01-2017

Բաղդադում տեղի ունեցած հզոր ահաբեկչական պայթյունի զոհերի թիվն անցնում է 30-ը, կա 60-ից ավելի վիրավոր

Առնվազն 32 մարդ է զոհվել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում այսօր տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով, հաղորդում է Interfax-ը։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ վիրավորների թիվն անցնում է 61-ը։ Պայթյունը տեղի է ունեցել Մադինաթ-աս-Սադր շրջանում, որը համարվում է ամենամարդաշատ վայրերից մեկը։ Նախնական տվյալներով՝ այն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը, ով գործի է դրել ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը։ Սա վերջին 3 օրերի ընթացքում իրականացված 2-րդ խոշոր պայթյունն է։

Նմանատիպ նյութեր