211652_close_icon
views-count12094 դիտում article-date 17:20 02-01-2017

ԱՄՆ Կոնգրեսը թույլ չի տա Թրամփին չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Ադամ Շիֆֆ

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգից ընտրված կոնգրեսական Ադամ Շիֆֆը հայտարարել է, որ եթե երկրի նորիընտիր նախագահ Դոնալդ Թրամփը փորձի չեղարկել իշխանությունից հեռացող Բարաք Օբամայի կողմից Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները, ապա կհանդիպի Կոնգրեսի կոշտ պատասխանին, հաղորդել է ABC News-ը։ Նա նշել է, որ Կոնգրեսը իրականում շատ լուրջ է տրամադրված այդ պատժամիջոցների հանդեպ։ Շիֆֆը հիշեցրել է, որ այդ նախաձեռնությամբ հանդես են եկել ոչ միայն դեմոկրատները, այլ նաև հանրապետականները։ Վերջինիս կարծիքով՝ այն, ինչ արել է ներկայիս վարչակազմը, բավարար չէ Մոսկվային զսպելու համար։ Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 1-ին, Թրամփը հայտարարեց, որ կասկածում է, թե Ռուսաստանի մատը խառն է հաքերային գործում։ Ըստ նրա՝ հարիր չէ մեղադրանքներ ներկայացնել՝ չունենալով բավարար չափով տեղեկատվություն։

Նմանատիպ նյութեր