211652_close_icon
views-count10458 դիտում article-date 13:06 02-01-2017

Ղազախստանում բնակելի շենք է փլուզվել. հաղորդվում է առնվազն 9 զոհի մասին, նրանց մեջ մանկահասակներ կան

Առնվազն 9 մարդ է զոհվել Ղազախստանի Կարագանդա շրջանի Շահան ավանում տեղի բնակելի շենքերից մեկի փլուզման հետևանքով։ Այդ մասին հայտնում է Interfax գործակալությունը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ փլուզման պատճառը եղել է ջեռուցման համակարգի կաթսայատան պայթյունը։ Փրկարարնրը փլատակներից դուրս են բերել 9 քաղաքացու դի, ևս 2-ը կենդանության նշաններ են ցույց տվել փլատակների տակից, նրանց փորձում են անվնաս դուրս բերել։ Զոհվածներից 3-ը մանկահասակ երեխաներ են։ Այդ մասին հայտնել է Ղազախստանի ԱԻ հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Ռուսլան Իմանկուլովը։ Փրկարարական ու վթարի հետևանքների վերացման աշխատանքնրին ներգրավված է 280 մարդ՝ փրկարարներ, ոստիկաններ, Ազգային գվարդիայի զինվորներ ու հասարակ քաղաքացիներ։

Նմանատիպ նյութեր