211652_close_icon
views-count15925 դիտում article-date 21:03 31-12-2016

«Մանչեսթեր Յունայթեդը» 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Անգլիայի առաջնությունում ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 19-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Միդլսբրոյի» նկատմամբ: Թեպետ մանկունյանցիները հսկայական առավելություն ունեին խաղի ընթացքում, սակայն առաջինը աչքի ընկավ հյուրերը` գեղեցիկ խաղարկած կոմբինացիայից հետո 67-րդ րոպեին հաշիվը բացեց Լիդբիտերը: Դաշտի տերերը գրոհների տարափ տեղացին փայլուն հանդիպում անցկացրած Վիկտոր Վալդեսի դարպասին և այդ ճնշումը ի վերջո արդյունք տվեց. ընդամենը 1 րոպեի ընթացքում նա Մարսյալը հավասարեցրեց հաշիվը, իսկ 86-րդ րոպեին Պոգբան Մատայի փոխանցումից հետո խփեց հաղթական գոլը` 2:1: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը: «Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ում 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և վաստակելով 36 միավոր, կիսում է 5-6-րդ հորիզոնականները «Տոտենհեմի» հետ, որը մեկ խաղ պակաս է անցկացրել: [b]Անգլիայի առաջնություն, 19-րդ տուր [/b] «Մանչեսթեր Յունայթեդ»-«Միդլսբրո»` 2:1 Մարսյալ, 85, Պոգբա, 86 – Լիդբիտեր, 67
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր