44373 դիտում
13:20 29-12-2016
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են ԱԱԾ-ականի ЛАДА 2114-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ. ճանապարհը եղել է անցանելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Մարալիկ-Գյումրի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 71 ՍՍ 771 համարանիշի և ЛАДА 2114 մակնիշի 185 ՏՏ 02 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր ЛАДА 2114-ի միջից դուրս են բերել և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին են մոտեցրել 51-ամյա Գևորգ Կարապետյանին, 32-ամյա Վահան Ավետիկյանին, իսկ Mercedes-ից՝ 24-ամյա Արտյոմ Հարությունյանին և 49-ամյա Անդրանիկ Թադևոսյանին։
Տեղում բժիշկները վիրավորներին ցուցաբերել են առաջին անհրաժեշտ բուժօգնություն, այնուհետև տեղափոխել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն։
Ժամանել են նաև ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը և ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության խումբը՝ վարչության պետի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է այն, որ ավտոմեքենաներից մեկի առջև թափառող շներ են հայտնվել և վարորդը փորձելով խույս տալ՝ տեղի է ունեցել վթարը։ Այդ տեղեկությունը ճշտվում է։
Ճանապարհն ամբողջովին եղել է անցանելի, մերկասառույց չի եղել, և տեղում աշխատել են նաև տեղի ճանշիանականները։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ЛАДА 2114-ը հաշվառված է Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+