211652_close_icon
views-count16049 դիտում article-date 19:10 28-12-2016

Ամանորի գիշերը զոհված ազատամարտիկների ծնողներն ու հարազատները կայցելեն «Եռաբլուր». ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը Ամանորի գիշերը` դեկտեմբերի 31-ին, կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այցելության համար հատկացված ավտոբուսները կմեկնեն հետևյալ երթուղիներով. [b]Երթուղի 1-ին`[/b] Դավիթաշեն (Երևան Սիթի սուպերմարկետ) - 16-րդ թաղամաս – 15-րդ թաղամաս (Չաուշի արձան) – Հալաբյան փողոց (Թումո կենտրոն) – Մարզահամերգային համալիր – Լենինգրադյան փողոց – Մալաթիա շուկա - «Եռաբլուր» զինվորական պանթեոն - Դավիթաշեն (Երևան Սիթի սուպերմարկետ): Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Դավիթաշենի Երևան Սիթի սուպերմարկետի մոտից: [b]Երթուղի 2-րդ`[/b] Նոր Նորքի 2-րդ զանգված (Երևան Սիթի սուպերմարկետ) - Ավանի թաղապետարան – մետրո Երիտասարդական – կինոթատրոն «Ռոսիա» - Քաղաքապետարան - «Կիլիկիա» ավտոկայան - «Եռաբլուր» զինվորական պանթեոն – Նոր Նորքի 2-րդ զանգված (Երևան Սիթի սուպերմարկետ): Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Նոր Նորքի զանգվածից (Երևան Սիթի սուպերմարկետ): [b] Երթուղի 3-րդ`[/b] Էրեբունի փողոց (շուկա) - Արցախի փողոց - «Հայրենիք» կինոթատրոն – մետրո Գործարանային (նախկին Բանվորի արձանի տարածք) - «Գարեգին Նժդեհ» հրապարակ – Արտաշիսյան փողոց (նախկին Ծերեթելի) - «Եռաբլուր» զինվորական պանթեոն - Էրեբունի փողոց: Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Էրեբունի շուկայի մոտից:

Նմանատիպ նյութեր