211652_close_icon
views-count95552 դիտում article-date 16:34 26-12-2016

Դաժան ու սահմռկեցուցիչ դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մոխրացած դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Անտառային փողոցի 134 տանը կից սանդուղքների վրա տղամարդու մոխրացած դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև դատական բժիշկը։ Դեպքի մասին Արաբկիրի ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որպեսզի դեպքի վայր ժամանի քննչական խումբը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են այրվածի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներից մի տղամարդ ասում էր, որ այդ վառված քաղաքացին թափառաշրջիկ էր, չուներ մշտական բնակության վայր և ինքը խղճալով՝ որպես կացարան տվել է նրան, որպեսզի ժամանակավոր բնակվի։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր