211652_close_icon
views-count6115 դիտում article-date 16:04 13-12-2016

Պուտինը հայտարարել է, որ ամեն պահի պատրաստ է հանդիպել ԱՄՆ-ի նորընտիր նախագահի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած պահի հանդիպել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, փոխանցում է rosbalt.ru-ն։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ առավել խելամիտ կլիներ նախ թույլ տալ Թրամփին ձևավորել նոր կառավարությունը և պաշտոնապես ստանձնել երկրի նախագահի լիազորությունները, իսկ հետո հանդիպել։ Հայտարարությունը ՌԴ նախագահն արել է ճապոնական Nippon TV-ին տված հարցազրույցում։ Անդրադառնալով ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը՝ Պուտինը նշել է, որ պատրաստ է աջակցել Թրամփի այդ նախաձեռնությանը. «Մենք չենք կարող նրան չաջակցել։ Դա հեշտ խնդիր չի լինելու դեգրադացիայի առումով, սակայն մենք պատրաստ ենք անցնել մեր ճանապարհը»։

Նմանատիպ նյութեր