211652_close_icon
views-count22905 դիտում article-date 12:34 10-12-2016

Երևանում վարորդը ռուսական համարանիշներով LADA-ով «ողջագուրվել» է հաստաբուն ծառին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում LADA 21010 մակնիշի Y554 XA 161 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ֆուչիկի փողոցից դեպի Աբելյան փողոց ընթանալիս բախվել է հաստաբուն ծառին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան, սակայն ավտոմեքենայի վրա և դրսում կան արյան հետքեր։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ օղակի հրամանատար Համլետ Սահակյանի գլխավորությամբ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։ Ժամանել է նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչ Սարգիս Հայրապետյանը՝ Սամվել Մանգասարյանի գլխավորությամբ, ովքեր փորձում են պարզել՝ արդյո՞ք վթարի հետևանքով հիվանդանոցներում ահազանգ կա, թե՞ ոչ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից ժամանում է օպերատիվ խումբը, որպեսզի պարզեն վարորդի, ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, ինչպես նաև՝ վթարի հետևանքով զոհեր ու վիրավորներ կան, թե ոչ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր