211652_close_icon
views-count71604 դիտում article-date 12:24 19-11-2017

«Շումախերական» ավտովթար Արագածոտնի մարզի դատախազության դիմաց. Mercedes-ը «ողջագուրվել է» հաստաբուն ծառին, կան վիրավորներ, վթարի վայր էր ժամանել Աշտարակում հայտնի «Բիչոկ-Թրիքը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Երևան քաղաքի Շիրակի 2-րդ նրբանցքի բնակիչ՝ 26-ամյա Արթուր Բաղդասարյանը իր վարած Mercedes մակնիշի 34 TՏ 324 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցի թիվ 1 հասցեի՝ Արագածոտնի մարզային դատախազության դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելիի գոտուց, բախվել ծառին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Բաղդասարյանը և նա ուղևորներ՝ Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակիչներ՝ 24-ամյա Կարեն Գալստյանն ու 25-ամյա Արամ Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն։ Նրանց ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Գոռ Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ում հանձնարարականով ավտեմեքենան քարշակի օգնությամբ տեղափոխվեց Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Մինչ այն կտեղափոխվեր, դեպքի վայր ժամանեց մի ակնոցավոր քաղաքացի, ով փորձում էր իր կարճ խելքով ոստիկաններին համոզել, որպեսզի դեպքը չգրանցվի, ավտոմեքենան չտեղափոխվի «տուգանային հրապարակ», և տեսնելով, որ իր ապուշությունը տեսանկարահանվում է, «ակնոցավոր շուռիկը» փորձեց նաև խոչընդոտել նկարահանումներին, սակայն, տեսնելով, որ իր «հնարքը» չանցավ, քթի տակ անհոդաբաշխ ու անհասկանալի արտահայտություններ անելով՝ «Սասնա էպոսի «բոզ նապաստակի նման» ճողոպրեց։ Դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ նրան Աշտարակում ավելի շատ ճանաչում են «Վիչոկ –Թրիք» մականվամբ։ Հետաքննիչի հանձնարարականով վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության,պարզվել է, որ նա եղել է սթափ։ [b]Դեպքի վայր ժամանած Աշտարակում հայտնի «Բիչոկ-Թրիք» մականվամբ երիտասարդը, ով փորձում էր համոզել, որպեսզի վթարը չձևակերպվի [/b][img]http://st0.shamshyan.com/editor/020101700151108025184014.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր